Որ օրը Պուտինը կհայտարարի Ուկրաինայի դեմ պատերազմում հաղթանակի մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 7-ին՝ իր ծննդյան օրը, կարող է հայտարարել Ուկրաինայի դեմ պատերազմում հաղթանակի մասին։ Նման կարծիք է հայտնել շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարրի Կասպարովը Obozrevatel-ին տված հարցազրույցում։

Կասպարովը նշել է, որ բռնապետերը սիրում են հոբելյաններ և ամենատարբեր «նշանավոր» ամսաթվեր, իսկ հոկտեմբերի 7-ին Պուտինի 70-ամյակն է։ «Ես գրեթե համոզված եմ, որ հաղթանակի մասին հայտարարությունը նախատեսված է հենց հոբելյանի համար»,- ասել է Կասպարովը։

Միաժամանակ, նա ասել է, որ Կրեմլում հասկանում են, որ չեն կարող հաղթել պատերազմում։

«Կարծում եմ, այնտեղ հասկացել են, որ չեն կարող հաղթել պատերազմում այնքանով, որքանով ծրագրել են, ինչը նշանակում է, որ անհրաժեշտ է ամրագրել տարածքային ձեռքբերումները և բանակցել ուժի դիրքերից, ինչպես կարծում է Պուտինը», ասել է Կասպարովը:

Ըստ Կասպարովի, առաջիկա մի քանի շաբաթները վճռորոշ են լինելու, և Խերսոնի ազատագրումը կարող է շրջադարձային դառնալ։

(Visited 37 times, 1 visits today)