«Ալպիական» աղցան հավի մսովև հունական ընկույզով։ Շատ համեղ է….

Անկրկնելի «Ալպիական» աղցան հավի մսով և հունական ընկույզով։ Շատ համեղ է։ Բաղադրիչներ՝ չորահաց — 2 բուռ, մեկ բուռ տապակած հունական ընկույզ, ապխտած կամ տապակած հավի միս— 150 գրամ, 2 լոլիկ, կանաչի ըստ ճաշակի, մայոնեզ կամ թթվասեր, աղ և սև աղացած պղպեղ։

Պատրաստումը՝ Կտրել միսը և լոլիկները մանր խորանարդների: Կանաչին մանր կտրատել:

Չորահացը ցանկալի է պատրաստել ինքուրույն, կարելի է նաև գնել։ Եթե ինքնուրույն եք պատրաստելու, ապա կտրեք հացը խորանարդներով և չորացրեք թավայի մեջ։ Խոշոր կտրում ենք ընկույզները։

Կարելի է աղցանը մատուցել շերտերով՝ հավի միս, լոլիկներ, աղ, պղպեղ, մայոնեզ։ Վերևից լցնում ենք չորահացերը, ընկույզը և կանաչին։ Մատուցումից առաջ խառնեք։ Բարի ախորժակ։

(Visited 138 times, 1 visits today)