Եղեք նրանց հետ, ովքեր ձեզ երջանկացնում են․ Անահիտ Սիմոնյանը՝ արտեկրում հանգստի, վախերը հաղթահարելու և ֆանտաստիկ համերգի մասին

Ինչպես տեղեկացրել էր Tert.am Life-ը երգչուհի և դիզայներ Անահիտ Սիմոնյանը մեկնել է Նյու Յորք, որտեղից ինսատգրամյան իր էջում հրապարակում է լուսանկարներ և հոլովակներ։

Անահիտն օրեր առաջ այցելել էր Coldplay խմբի համերգին, որտեղից հրապարակել էր հոլովակ՝ կից գրելով․ «Այնտեղ կար 60.000 մարդ: Այնպիսի էներգիա կար օդում և դա հասկանալուց հետո արցունքներս ինքնիրեն հոսեցին։

Այն պահին, երբ նա սկսեց երգել իր ամենահայտնի երգերից մեկը՝ «The Scientist»-ը, կանգեցրեց երաժիշտներին, ընդհատեց ելույթը և շատ կարևոր խոսքեր ասաց՝ նա խնդրեց բոլորին անջատել հեռախոսները՝ ասելով. «Այս երգից հետո դուք կշարունակեք նկարահանել տեսանյութեր, ուղիղ եթերներ, լուսանկարներ և տեղադրել Instagram-ում և այլն։ Բայց այստեղ և հիմա, ես ուզում եմ, որ ոչինչ չշեղի քեզ, ես ուզում եմ, որ դու խորը շունչ քաշես, լսես և զգաս այս երգը, որը քեզ համար է»:

Ֆլորիդայում երգչուհին առաջին անգամ նստել է հելիքոփթեր և փոքրիկ վլոգով ներկայացրել իր հույզերը և ասելով, որ ուրախ է՝ կարողացավ հաղթահարել իր վախերը։

 

(Visited 20 times, 1 visits today)