Բանջարեղենով և մսով համեղ աղցան

Թեթև կծու, հյութեղ և անասելի համեղ գազարով և մսով աղցան՝ համը գնահատողների համար:Բաղադրիչներ․ 2 հատ վարունգ, 1 հատ գազար, 2 հատ քաղցր պղպեղ, 250 գ տավարի փափկամիս, կանաչի, 2-3 ճաշի գդալ պահածոյացված, եգիպտացորեն, 1/2 թեյի գդալ սև պղպեղ, աղ, 1/3 թեյի գդալ կծու կարմիր պղպեղ, 5 ճաշի գդալ սոյայի սոուս, բուսայուղ, 1 թեյի գդալ քացախ (9%), 2-3 ատամիկ սխտոր, Պատրաստման եղանակը, Վարունգը երկար ձողիկներով կտրատել: Վրան ցանել մի փոքր աղ:

Պղպեղները կտրատել երկարությամբ: Ցանկալի է վերցնել տարբեր գույների պղպեղներ:3Գազարը քերել կորեական գազարի համար նախատեսված քերիչով:4Տավարի փափկամիսը երկարությամբ կտրատել, տապակել բուսայուղի մեջ:

5Տավարի փափկամսի վրա ավելացնել մի փոքր ջուր, այնուհետև ավելացնել գազարը: Վրան լցնել 2 ճաշի գդալ սոյայի սոուս:

6Կտրատված բաղադրիչների վրա ճզմել սխտորը;7Ավելացնել տապակած միսը և գազարը; Ավելացնել համեմունքները:8Ավելացնել պահածոյացված եգիպտացորենը և քացախը:9Կանաչին մանրացնել, և ավելացնել աղցանին, վրան լցնել սոյայի սոուսը: Լավ խառնել:

Բարի ախորժակ:

(Visited 38 times, 1 visits today)