Աշխարհ տեսած անձնավորություն է, ունի բարձր ճաշակ. Արզաքանցյանը՝ կնոջ՝ Երևանի քաղաքապետի թեկնածու առաջադրվելու մասին

Քաղաքական գործիչ Տիգրան Արզաքացյանի կինը՝ Նատալյա Ռոտենբերգը, մտադիր է Երևանի ավագանու ընտրություններում գլխավորել «Ուժ հայրենյաց» կուսակցության ցուցակը: Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատեց Տիգրան Արզաքանցյանը:

«Այո: Ժամանակը գա, սկսվի այդ գործընթացը, մենք էլ մեր կողմից մեր թեկնածուին կներկայացնենք»,- ասաց նա:

Արզաքանցյանի խոսքով՝ իր կինը՝ Նատալյան, ունի բավականաչափ փորձառություն հատկապես շինությունների նախագծման գործում: «Ժամանակին շատ գեղեցիկ շենքերի նախագծերի հեղինակ է: Ունի երեք բարձրագույն կրթություն: Աշխարհ տեսած անձնավորություն է: Ունի փորձառություն, բարձր ճաշակ: Եթե տա Աստված, ու մենք հաղթենք, Երեւանը շատ գեղեցիկ քաղաք կսարքենք»,- շեշտեց Արզաքանցյանը:

Նշենք, որ ավելի վաղ Ռոտենբերգը լրատվամիջոցների հետ զրույցում հայտնել էր, որ «Ուժ հայրենյաց» կուսակցությունը որոշում է կայացրել, որ նախընտրական ցուցակը գլխավորի ինքը:

«Դա մեծ պատասխանատվություն է ինձ համար։ Հիմա ես ուսումնասիրում եմ, թե ինչի կարիք ունի Երևանը, ինչ է անհրաժեշտ անել Երևանում, ես ուսումնասիրում եմ Երևանի գործող իշխանության ծրագիրը»,- ասել է նա:

(Visited 18 times, 1 visits today)