Երբ համացանցում տարածվեց ուխտադրուժ հանձնված Սանասարում հայ հերոսի աննահանջ սխրանքը պատկերող ազերիների տեսանյութը, բոլորը…

Տարոն Հարությունի Անդրեասյան։ Մեր համեստ ու լուռ, հայրենատեր ու անհաղթ հերոսները, Հայկյան զարմի շառավիղները, որոնք կերտում են այսօրվա եւ վաղվա Հայաստանը՝ չհանձնվող, կռիվ տվող եւ թշնամուն իրենց ուժով ապշեցնող ռազմիկները։


Երբ համացանցում տարածվեց ուխտադրուժ հանձնված Սանասարում հայ հերոսի աննահանջ սխրանքը պատկերող ազերիների տեսանյութը, բոլորը փորձում էին ճանաչել ու գտնել քաջազուն զինվորին, Սիրանույշ Սահակյանը համոզմունք հայտնեց, որ 95 տոկոս հավանականությամբ՝ պատկերված երիտասարդը Տարոն Հարությունի Անդրեասյանն է։ Այսօր դա հաստատվում է։

Նրա ծառայակիցները պատմում են, որ Տարոնը նշանակված է եղել իրենց վաշտի հրամանատար, և երբ Սանասարում նահանջ հրաման են ստացել, Տարոնը չի նահանջել և մնացել է միայնակ։ Ու կռվել, ոչնչացրել թշնամուն մինչեւ վերջ, զոհվել՝ ամուր կանգնած հայրենի հողին, զենքը ձեռքին ոսոխին սպանելով ու գերի չհանձնվելով։ Հավերժ փառք ու խոնարհում անկոտրում հերոսներին։

Մի քանի տասնյակ ադրբեջանցու դեմ միայնակ հուսահատ կռվի հելած անհայտ տղուն մենք հզոր, ինքնիշխան, զարգացող ազգային պետություն ենք պարտք. Կարեն Վրթանեսյան

Իրեն ու բոլոր նահատակներին, իրենց ծնված ու չծնված զավակներին մենք պետություն ենք պարտք։
Այդ մարդիկ իրենց ներդրումն արյունով են արել։

Իսկ մենք՝ ողջերս, մտածելու ունենք ամեն օր, ամեն ժամ, թե ինչ ենք անում և ինչ պիտի անենք, որ մեր պարտքերը մարենք։
Աստված հոգիդ լուսավորի, ախպե՛ր։

(Visited 54 times, 1 visits today)