Հարյուրից ավել հայտ , նոր գաղափարներ Հայաստանից ու արտասամանից: Փրկչի արձանը Հայաստանում կառուցելու նախաձեռնությանը արձագանքել են բազմաթիվ նախագծողներ ճարտարապետներ և ոչ միայն:
Նախաձեռնությունը ոգևորությամբ է ընդունել մշակույթի գործիչ, բեմադրիչ Ռուբեն Հովհաննիսյանը։
«Չկա ոչ մի առիթ շարժառիթ ոչ մի առաջարկ ոչ մի ծրագիր , որ կարող է բոլորին համախմբի: Ես կարծում եմ , որ այս նախաձեռնությունը Գագիկ Ծառուկյանի կողմից արված , հենց համախմբան և միաբանության ծրագիր է , որի շուրջ կարելի է հավաքվել:» , — ասում է մշակութային գործիչը։
Հուշարձանային կունենա երեք հարթակ: Առաջինում Քրիստոսի կյանքն ու ծնունդը պատկերող հարթաքանդակներ են լինելու, երկրորդում՝ քարանձավ, երրորդում տեղադրվելու են Սուրբ Խաչը և Քրիստոսի արձանը։
«Մեծ Թուրանի ծրագիրը ո՞րն էր , որ քարտեզի վրայից ջնջում են Հայաստանը , մենք պետք է չլինենք, որպեսզի իրենց Մեծ Թուրանի ծրագիրը լինի։ Գուցե այս արձանն էլ խթան հանդիսանա՝ քրիստոնյա աշխարհի հավաքագրման: Այո արձանը աշխարհում պետք է լինի ամենաբարձրը , բայց մենք աշխարհի հետ առաջարկում եմ ոչ միայն մրցենք , այլ ողջ փիլիսոփայությամբ հանդերձ ներկայանանք աշխարհին:»,- ասում է Ռուբեն Հովհաննիսյանը։
Ռուբեն Հովհաննիսյանը տեղեկացրել է նաև, որ իր առաջարկած նախագիծը քննարկել է Գագիկ Ծառուկյանի հետ, իրենց մոտեցումները համընկել են, Գագիկ Ծառուկյանն իր կողմից էլ առաջարկներ է ներկայացրել։
Հիշեցնենք , որ Բարգավաճ Հայաստան կուսակցության (ԲՀԿ) հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է մրցույթ Հայաստան աշխարհի բարձունքում Հիսուս Քրիստոսի արձանը կառուցելու համար.
«Իմ ընտանիքի նախաձեռնությամբ հայտարարվում է մրցույթ՝ Հայաստան աշխարհի բարձունքում Հիսուս Քրիստոսի արձանը կառուցելու համար: Թող այն վերածնունդի և լույսի ճանապարհ ցույց տա հայ ժողովրդին:» , – հայտարարել է Գագիկ Ծառուկյանը: