Պուտինը հերթական անգամ Լեռնային Ղարաբաղը կոչեց Հայաստան

ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում ունեցած ելույթում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ևս մեկ անգամ կրկնել է , որ ռուսական խաղաղապահները կանգնած են Ադրբեջանի և Հայաստանի տարածքներում , սրանով ակնարկելով , որ Լեռնային Ղարաբաղը Հայաստան է:

Այս մասով «Բաղրամյան 26» տելեգրամյան ալիքը մեջբերում է Պուտինի ելույթից հատված.«Մեր երկրի ակտիվ աջակցությամբ հшկшմшրտnւթյnւնը դադարեցվեց, և ռուսական խաղաղապահ զnրшխnւմբը հանդես եկավ որպես ձեռք բերված հրшդшդшրի ռեժիմի երաշխավոր:

Ձեր ուշադրությունը ուզում եմ հրավիրել այն փաստի վրա , որ Ադրբեջանի և Հայաստանի տարածքներում կենսապահովման համակարգը վերականգնվում է, բժշկական օգնություն է ցուցաբերվում բնակչությանը, տասնյակ հազարավոր փախստականներ, ավելի քան 52 հազար մարդ, վերադարձել են իրենց տները: Այս ամենը ևս մեկ անգամ հաստատում է մեր իմաստությունը այն մասին, որ նույնիսկ վшտ խաղաղությունը ավելի լավ է, քան լավ պшտերшզմը» , — նշել է Պուտինը:

 

Կարևոր է նաև նշել, որ Վլադիմիր Պուտինը իրականում նաև հերքեց Ալիևի այն հայտարարությունները, որը վերջինս կրկնել էր տարբեր վայրերում, այն մասին, իբր մոտ 25 հազար մարդ է մնացել Լեռնային Ղարաբաղում:

(Visited 26 times, 1 visits today)