«Մեր ԶՈւ-ն օրեցօր հզորանալու է, մեր ուժը լինելու է հակառակորդի համար ավելի մահաբեր». Դավիթ Տոնոյան (տեսանյութ)

ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ամփոփել է անցնող 2019 թվականը: Տարին բոլոր առումներով բավականին հաջողված է համարել նախարարը: Մասնավորապես ընդգծել է ԶՈւ-ի նոր սպառազինություններով եւ նորագույն տեխնիկական միջոցներով համալրումը, սննդի մատուցման հարցի կարգավորումը:

«Զինծառայողներին մատուցվում է բարձրորակ, սննդարար եւ բազմատեսակ սնունդ: Մեր զինծառայողները վաստակել են լավագույնն ունենալու իրավունքը եւ մենք քայլ առ քայլ գնում ենք այդ խնդրի կատարմանը: Անցնող տարին նշանավորվեց նաեւ նոր սպառազինությունների ձեռք բերմամբ: ՀՀ ԶՈւ-ն, Հայոց բանակը համալրվեց նորագույն ռազմական տեխնիկայով, սպառազինության զինատեսակներով: Մեր Զինված ուժերը օրեցօր հզորանալու են, մեր ուժը լինելու է հակառակորդի համար ավելի մահաբեր»,-ասել է նախարարը:

 

Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և Զինված Ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի ուղեկցությամբ այցելել է ՊՆ N զորամաս, որտեղ պատասխանատուները վարչապետին էին ներկայացրել ՀՀ զինված ուժերը համալրած հակաօդային և հակահրթիռային պաշտպանության նորագույն տեխնիկական միջոցները:

(Visited 67 times, 1 visits today)