Ադրբեջանից մեկնաբանել են Իրանից Հայաստան մեկնող բեռնատարների ստուգումը

Ադրբեջանի պետական ​​մաքսային կոմիտեն մեկնաբանել է Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքով անցնող տրանսպորտային միջոցներից ճանապարհային հարկի և այլ մաքսային վճարների գանձման վերաբերյալ հայտարարությունները:

«Ադրբեջանի Հանրապետության հարկային օրենսգրքի 210-րդ հոդվածի համաձայն՝ օտարերկրյա պետությունների տրանսպորտային միջոցները, երկիր մուտք գործելիս և դուրս գալով, ենթակա են հարկման:

Ըստ օրենսգրքի՝ տրանսպորտային միջոցները ենթակա են ճանապարհային հարկի, ինչպես նաև պետական ​​տուրք վճարելու` Ադրբեջանում միջազգային ճանապարհային փոխադրումները կարգավորող թույլտվություն ստանալու համար` «Պետական ​​տուրքի մասին» Ադրբեջանի Հանրապետության օրենքի 24 -րդ հոդվածի համաձայն»,-նշված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք ՀՀ ԱԱԾ-ը հայտարարություն էր տարածել մասնավորապես ասելով.

ՀՀ ազգային անվտшնգության ծառայությունը տեղեկացնում է, որ սույն թվականի սեպտեմբերի 12-ին, ժամը 12։00-ից Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ Ադրբեջանի վերшհuկnղnւթյшն տակ գտնվող Էյվազլի բնակավայրի հատվածում, Ադրբեջանի Հանրապետության ոստիկանության կողմից իրականացվում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում։

ՀՀ ազգային անվտшնգության ծառայության սահմանապահ զnրքերի և ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության զի-նծшռшյnղների կողմից համատեղ աշխատանքներ են իրականացվում առաջացած իրավիճակը կարգավորելու ուղղությամբ։

(Visited 34 times, 1 visits today)