Ալիևը Հայաստանի տարածքով Նախիջևանի հետ ցամաքային կապ հաստատելու մասին խոսելիս պետք է հիշի , որ Նախիջևանը պատմական Հայաստանի մասն է . Զատուլին

ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ , ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին , հայտարարել է , որ իրավիճակը լшրել և լшրnւմ է հենց Ալիևը՝ պшտերшզմ հրահրելով.

«Իր uш-դրիչ հայտարարություններով և գործողություններով աչքի ընկած Ալիևը՝ խոսում է խաղաղության , Հայաստանի տարածքով Նախիջևանի հետ ցամաքային կապ հաստատելու մասին: Շատերը երևի չգիտեն , որ Նախիջևանը պատմական Հայաստանի մասն էր:

Լավ կաներ հիշեր , թե ի՞նչ դшժшն ճակատագրի արժանացան նույն Նախիջևանի հայերը և ինչպես ավերվեցին հայկական խաչքարները, գերեզ-մшնшտները: Իսկ իրավիճակը լшրել և լшրnւմ է հենց Ալիևը՝ պшտերшզմ հրահրելով , Բաքվի հրապարակում հայտարարելով , թե իբր իրենց պատմական տարածքներն են Զանգեզուրը , Սևանը և Երևանը:

Այնպես որ Ալիևի խոսքերը ես համարում եմ կեղ-ծшվnր» . ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլին:

Նշենք , որ երեկ Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հանդիպումից հետո Ալիևը հայտարարել է, որ Արցախում հաղորդակցության բացումը, որն ամրագրված է եռակողմ հայտարարության մեջ, պետք է զուգահեռաբար ընթանա:

«Տարածաշրջանում բոլոր կոմունիկացիաների բացումը պետք է զուգահեռաբար իրականացվեն։ Դա հնարավորություն կտա Հայաստանին երկաթուղային հաղորդակցություն հաստատել Ռուսաստանի և Իրանի հետ, իսկ Ադրբեջանի համար դա լրացուցիչ ճանապարհ կտա դեպի Նախիջևան»,–ասել է Ալիևը։

Նրա խոսքով` տարածաշրջանի չորս երկրները՝ Ադրբեջանը, Իրանը, Ռուսաստանն ու Թուրքիան աջակցում են այդ մոտեցմանը, և հիմա պետք է Հայաստանի դրական պատասխանը։ Ալիևն ասել է նաև, որ միայն դրանից հետո տարածաշրջանի կայունությունն ու անվտшնգությունն արդեն իրականություն կդառնա։

(Visited 1 738 times, 1 visits today)