Աղանդավորների շարքային խուլիգանությունն ու իրավապահների լռությունը

«Կառավարությունը ներեկեղեցական հարցերին չպիտի միջամտի». Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը` Առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի ֆոնին ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ Պիղատոսի պես ձեռքերը լվանալու և մի կողմ քաշվելու տրամաբանություն: Մանավանդ, որ խնդիրը ոչ թե եպիսկոպոսաց դասի և Վեհափառի միջև է, այլև՝ մի խումբ շարքային ըմբոստ ցուցարարների , որոնց պայքարի հասցեատերը ակնհայտորեն ոչ թե Վեհափառն է և նրա հրաժարականի պահանջը, այլև՝ Մայր եկեղեցին ու Առաքելական հավատի հետևորդները:

Եթե նկատի առնենք, որ եկեղեցու դեմ արշավ նախաձեռնած խմբի անդամներն հիմնականում հարում են այս կամ այն աղանդավորական շարժմանը, կամ՝ կրոնական կազմակերպությանը , ամեն բան դրանով արդեն ասվում է. սրանից էլ հետևություն, որ խնդիրը ոչ թե ներեկեղեցական է, այլև՝ ներպետական, որով պետք է զբաղվեն հենց իրավապահները:

Օրեր շարունակ Մայր Աթոռի բակում աղմուկ-աղաղակ հանելը, վարչական շենք ներխուժելը, հոգևորականների ծառայությունը խանգարելը , հավատավոր ժողովրդի աղոթքը կասեցնելը, քահանաներին հարվածելն ու հայհոյելը , իսկ վերջերս էլ կաթողիկոսի ճանապարհը փակելն ու քարերով հարվածելը ի՞նչ է, եթե ոչ՝ շարքային խուլիգանություն:

Այո՛, պետությունը եկեղեցու ներքին հարցերին չպետք է միջամտի, բայց գոնե պարտավոր է ապահովել նրա բնականոն գործունեությունը, հոգևոր դասի, Հայրապետի անվտանգությունը. ի վերջո այն ինչ կատարվում է ազգային անվտանգության հարց է:

Աղբյուր

(Visited 239 times, 1 visits today)