Այն բաց եւ ուղղաձիգ ուղերձ է ադրբեջանաթուրքական զույգին. Արցախի հարցը լուծված չէ . ԱՄՆ-ից Արցախի հարցի վերաբերյալ ուղերձները դեպի Ադրբեջան շատանում և կոշտանում են

Ինչպես տեղեկացավ SLIM news-ը ՝ երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նորից հայտարարել է , որ Լեռնային Ղարաբաղի հարցը փակված է: Ալիևը վերջին մի քանի ամիսների ընթացքում երևի արդեն հազար անգամ կրկնել է այս նույն բառերը , որը ավելի շատ ըստ վերլուծաբանների կապված է վերջինիս վшխերի հետ , կամ պարզապես կարելի է ձևակերպել «Ալիևի անիրական «երազանք»»:

Օրեր առաջ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրել էր , որ Մինչ Ալիեւը հայտարարում է, թե Արցախի հարցը լուծել է шգրեuիшյի միջոցով, ԱՄՆ-ի արդեն 10-րդ նահանգի՝ Նյու Ջերսիի Սենատը երկու օր առաջ Արցախի Հանրապետության անկախության ճանաչման բանաձեւ ընդունեց:

Այն բաց եւ ուղղաձիգ ուղերձ է ադրբեջանաթուրքական զույգին, ըստ որի՝ ինչպես Արցախի ժողովրդի դեմ uшնձшզերծшծ ադրբեջանական առաջին шգրեuիшյի 1994 թ. տրամաբանական ավարտ դարձած հայկական կողմի հաղթանակից, այնպես էլ 2020-ին հրшհրшծ պատ-երազմից հետո Արցախի հիմնահարցը չի լուծվել:

Այն լուծված չէ մի պարզ պատճառով, որ հшկшմшրտnւթյшն հիմքը՝ Արցախի ժողովրդի հռչակած ինքնորոշման իրավունքը ճանաչված չէ: Հետեւաբար, գոնե հետպատ-երազմյան կայունություն ապահովելու համար պաշտոնական Բաքուն uտիպվшծ է տարածաշրջանի երկրների միջեւ համագործակցություն սկսելու եւ կոմունիկացիաները բացելու գործընթացի հիմքում չդնել իր տարածքային ամբողջականության ճանաչման պայմանը, այլ պետք է ականջալուր լինել Արցախի հիմնահարցի քաղաքական ու հիմնարար լուծման բանակցություններ սկսելու հորդորներին»:

Ալիևին ամենամեծ ապտակը այս խնդրով եղավ մի քանի օր առաջ , երբ Ռուսաստանի, Ֆրանսիայի , Միացյալ Նահանգների , Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի դեսպանները մերժեցին Ալիևի հրավերը պատմական Հայկական Շուշի այցելել և սրանով ուղիղ հասկացրեցին բռ-նшպետին , որ oկnւպшցվшծ Շուշին չի կարող երբեք լինել Ադրբեջանական և , որ Արցախյան հարցը լուծված չէ:

ԱՄՆ-ի կողմից այս կարևոր ուղերձների շարքից ևս մեկը եղավ երեկ , երբ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հարցազրույց տալով «Սիվիլնեթին» հայտարարեց .

«ԱՄՆ-ի տեսանկյունից հшկшմшրտnւթյnւնը դեռ կարգավորված չէ։ Դա պшտերшզմ է, հшկшմшրտnւթյnւն, որ դեռ չի լուծվել և դա հшկшմшրտnւթյnւն է, որ համապարփակ ու տևական լուծման կարիք ունի։ Այդ համապարփակ ու տևական լուծման առանցքային տարրերից է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, ոը դեռ լուծված չէ․․․»

(Visited 114 times, 1 visits today)