Ասադը հանդիպման առաջարկ է արել Էրդողանի ամենագլխավոր հակառակորդին. Էրդողանի համար դաժան ժամանակներ են սկսվում

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ցանկանում է հանդիպել Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ հանդիսացող Ժողովրդահանրապետական կուսակցության (ԺԴԿ-CHP) ղեկավար Քեմալ Քըլըչդաչօղլուի հետ,

ով համարվում է Էրդողանի հիմնական հակառակորդներից մեկը: Այդ մասին հայտնել է Թուրքիայի քեմալական կուսակցության անդամ Բարըշ Արքադաշը:

«Այս առաջարկությունը ստացել է մի քանի օր առաջ: Քըլըչդարօղլուն առայժմ չի պատասխանել Ասադին: Քեմալական կուսակցությունը պետք համարձակ քայլ անի և քրդական հարցի հետ մեկտեղ լուծի նաև Թուրքիայի ու Սիրիայի կnնֆլիկտ»,-ասել է քեմալական անդամը:

Թուրքական մամուլը այս ամենը համարում է աննախադեպ իրադարձություն:

(Visited 32 times, 1 visits today)