Արայիկ Խանդոյանը կհուղարկավորվի Եռաբլուրում. ՊՆ

 

На данном изображении может находиться: 1 человек, борода, шляпа, на улице и часть тела крупным планом

Ազատամարտիկ, «Սասնա Ծռերի» անդամ Արայիկ Խանդոյանը կհուղարկավորվի  Եռաբլուր զինվորական պանթեոնում, ՊՆ-ն դրական  է  պատասխանել «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության դիմումին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Հուղարկավորությունը  կլինի  համապատասխան արարողակարգով»,-շեշտեց նա:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին՝ գիշերը, մահացել է ազատամարտիկ, «Սասնա Ծռերի» անդամ Արայիկ Խանդոյանը, որն ավելի հայտնի էր «Միայնակ Գայլ» մականունով: Արայիկ Խանդոյանը կալանավորվել էր 2016 թվականին՝ Ոստիկանության Էրեբունու ՊՊԾ գունդը գրավելու դեպքից հետո, իսկ օգոստոսի 17-ին դատարանի որոշմամբ ազատ էր արձակվել կալանքից:

Հիշեցնենք նաև, որ Արայիկ Խանդոյանը պարգևատրվել էր Արցախի և ՀՀ-ի «Արիության» մեդալներով, «Մարտական ծառայության» պարգևով, «Զորավար Անդրանիկ», «Մարշալ Բաղրամյան» և այլ շքանշաններով, որոնցից, ի նշան Հայաստանի և Արցախի իշխանությունների վարած քաղաքականության, հրաժարվել էր:

Նշենք, որ Արայիկ Խանդոյանի հոգեհանգիստը տեղի կունենա Ծաղկահովիտ գյուղի Մշակույթի տանը՝ հոկտեմբերի 12-ին, Երևանում՝ հոկտեմբերի 13-ին, իսկ հուղարկավորությունը՝ հոկտեմբերի 14-ին:

Աղբյուրը՝ https://www.tert.am/

(Visited 34 times, 1 visits today)