Ես կորցրեցի վաղեմի ընկերոջս. Արմեն Սարգսյանը ցավակցություն է հայտնել Արման Կիրակոսյանի մահվան կապակցությամբ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցություն է հայտնել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանի մահվան կապակցությամբ: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունիվ:

«Անասելի ցավ եմ ապրում. ես կորցրեցի վաղեմի ընկերոջս՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան,պատմական գիտությունների դոկտոր,պրոֆեսոր Արման Ջոնի Կիրակոսյանին:

Մեր ընտանիքը կորցրեց իսկական բարեկամի ու հրաշալի մարդու, ում հետ հանդիպումը միշտ սպասված, հաճելի և օգտակար էր:

Մեր ժողովուրդը և պետությունը կորցրեցին արժանավոր զավակին, պրպտող պատմաբան-գիտնականին, պրոֆեսիոնալ դիվանագետին, հայրենիքին նվիրված արժանապատիվ քաղաքացուն:

Ննջիր խաղաղությամբ, սիրելի ընկեր:

Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի»,- ասված է ՀՀ նախագահի ցավակցական ուղերձում:

https://www.lragir.am/

(Visited 35 times, 1 visits today)