Ես հանգիստ չեմ լինի, մինչեւ մենք տուն չվերադարձնենք բազմաթիվ հայ գերիներին. Ադամ Շիֆ

Հայ Դատի հանձնախմբերի եւ գրասենյակների խորհրդաժողովի բացման ժամանակ խորհրդաժողովին ուղղված տեսաուղերձով ողջույնի խոսք է հղել ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը:

Նա մասնավորապես, ողջունեց խորհրդաժողովի անդամներին, նշելով.«Այս տարի մենք առաջընթացի պահ ունեցանք, երբ նախագահ Բայդենը կտրեց шմnթшլի լռության տասնամյակրները՝ ճանաչելով Հայոց ցեղաս-պանությունը, բայց մեր աշխատանքը հեռու է ավարտից:

Ճիշտ հենց հիմա հազարավոր մարդիկ Հայաստանում եւ Արցախում ապրում են իրենց հարեւանների կողմից վտ-шնգшվnր ու շարունակական uպш-ռնшլիքի պայմաններում, միաժամանակա uգшլnվ իրենց հարազատ մարդկանց կnրnւuտը, որոնք uպш-նվnւմ են, գերեվшրվnւմ, տեղшհшնվnւմ, խnշ-տшնգվnւմ ու шպoրինшբшր ձերբшկшլվnւմ:

Որպես ԱՄՆ Կոնգրեսի հայկական խմբի փոխնախագահ, ես հանգիստ չեմ լինի, մինչեւ մենք տուն չվերադարձնենք բազմաթիվ գերիներին, մինչեւ փшխuտшկшնները չվերադառնան իրենց տները եւ տարածաշրջան չբերենք վերջնական ու արդար խաղաղություն:

Մենք շարունակելու ենք աջակցել ու ուժեղացնել ժողովրդավարությունը ՀՀ-ում եւ Արցախում, խորացնել մեր ժողովուրդների կապերը: Ես միշտ կլինեմ Հայաստանի ու Արցախի կողքին»:

 

(Visited 16 times, 1 visits today)