Աղոթք զինվորի համար. Բարի ու խաղաղ գիշեր

Աղոթք զինվորի համար. Հայր մեր, որ երկնքում ես, եկել եմ դուռդ խնդրանքով ու հավատով, ականջալուր եղիր զավակիդ թախանձագին աղերսին, եղիր պաշտպանը զինվորիս, դարձիր նրա ե՛վ զինակիցը, ե՛վ զորավարն ու վահանը, պահպանիր նրան ամեն տեսակ խորամանկ խարդավանքներից, ոսոխի դավադիր ծուղակներից, չարի լարած թակարդներից: Արթուն պահիր նրա միտքը, մաքուր ու անբասիր՝ հոգին, եվ անխոցելի՝ մարմինը:

Տեր իմ, թող զինվորիս վաղորդայնը լինի բարի,սկսվի անխռով ու խաղաղությամբ, շարունակվի մինչեվ տիվ ու գիշերավերջ: Դարձրու նրան անձեռնմխելի թշնամու նենգ ականների, դարանակալած գազանների, հակառակորդի թունոտ նետերի համար: Դարձիր նրա ապավենը օր ու գիշեր, քնած թե արթուն, մարտի դաշտում թե զորամասում, սահմանն հսկելիս թե զինակիցների կողքին:

Տեր իմ, մի թող, որ զինվոր որդու մարմնական gшվից մրմռա մոր սիրտն ու մղկտա հոգին: Դարձիր զինվոր-զավակիդ խնամակալը օրրանից ու մորից հեոու, պահիր նրան քո ափերի մեջ, որ շրջանցի զինվորիս ամեն անտեսանելի որոգայթ, արհավիրք ու պատուհաս: Թող Բարձրյալիդ ամենահաս ձեռքերը հովանի լինեն զիվորին, եվ Քո փառքով ու լույսով պահպանիր նրան առհավետ: Ամեն:

(Visited 365 times, 1 visits today)