Լավ լուր. Թոշակներն ու նպաստները միանգամից 10 000-ով բարձրանալու են

ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում անդրադարձավ նաև կենսաթոշակների ու նպաստների բարձրացման հարցին. «ՀՀ-ում այլևս չպետք է լինի պարենային գծից ներքև թոշակառու կամ նպաստառու: Մինչև էսօր ունենք 21 հազար թոշակառու ու 63 հազար նպաստառու, որոնց ստացածը ցածր է պարենային գծից: Որոշել ենք շուրջ 85 հազար այսպիսի կատեգորիայում գտնվողների նպաստներն ու թոշակները միանգամից բարձրացնել 10 հազարով, որպեսզի պարենային գծից էս կողմ չլինեն, որպեսզի ՀՀ-ում, կներեք բառի համար, սովալլուկ թոշակառու կամ նպաստառու չլինի’

Չի նշանակում, թե սա բավարար է, բայց առնվազն ապահովում ենք, որպեսզի նրանց ստացած ամսական եկամուտը երաշխավորված բարձր լինի պարենային գծից»,- հայտարարեց Փաշինյանը:

Նյութի աղբյուրը` https://sportarmenia.ru/

(Visited 634 times, 1 visits today)