Կարողանալու ենք հիփոթեքային վարկերի տոկոսադրույքը աննախադեպ մակարդակի իջեցնել. Փաշինյան

Կարողանալու ենք հիփոթեքային վարկերի տոկոսադրույքը աննախադեպ մակարդակի իջեցնել։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 15-ին, ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Թույլ տվեք ասել, որ պրոցեսն սկսված է։ Այսօր արդեն աննշան տոկոսադրույքի որոշակի իջեցում ունենք։ Փորձում ենք սոցիալական բնույթի հիփոթեքային ծրագիր իրականացնել եւ կարողանալու ենք տոկոսադրույքը աննախադեպ մակարդակի իջեցնել։ Մենա փոփոխություն արեցինք, որ ժամկետանց վարկերի տույժ տուգանքները ներվեն եւ հույս ունենք, որ այդ պրոցեսում բանկային տոկոսադրույքները կիջնեն։ Մենք մեծ խնդիր ունենք այս ոլորտում խարդախությունների հետ։ Վարկային կազմակերպություններում վերխեր են վերցնում, այլ բաներ են անում, ու մենք դրանով պետք է զբաղվենք, քանի որ վարկային կազմակերպություններում նման կոռուպցիոն երեւույթներ չունենանք։ Դա էլ կապված է տնտեսության զարգացման մակարդակից, տոկոսը բարձր է , քանի որ փողի ծավալները քիչ են։

Մենք պետք է մտածենք, թե ինչպես բարձրացնել փողի ծավալը՝ օտարերկրյա ներդրումներ Հայաստան բերելու ճանապարհով, ոչ թե փող տպելով, որը կարող է աղետալի հետեւանքների բերել»,-հայտարարեց նա։

Փաշինյանի խոսքով, նոր հիփոթեքային ծրագրով աշխատում են, որ վարկի ժամկետը երկարացնեն, նաեւ ավելի ճկուն մեխանիզմներ ներդնեն, նաեւ մատչելիությունը մեծանա։

«Կանխավճարն են կարեւոր համարում, բանկային համակարգի ներկայացուցիչները նշում են, որ կանխավճարը երաշխիք է, որ մարդը վարկը կմարի։ Եթե չկա կանխավճար, մարդը ինչ-որ պահի կարող է հրաժարվի վարկը մարելուց, քանի որ վարկի վճարումները հավասարազոր է դառնում տան վարձի վճարին»։

(Visited 68 times, 1 visits today)