Համեմատեք Մերկելին Հայաստանի ղեկավարների հետ. Նվեր Մնացականյանի դիպուկ 1 րոպեն

Եվրոպայի ամենաինքնաբավ երկիրը 18 տարի ղեկավարելուց հետո Մերկելը հեռանում է ծափերի ու նախանձելի հար-գանքի ուղեկցությամբ, գերմանիայի պարզ քաղաքացու հայտարարագրով, առանց առանձնատների, զբոսանավերի, թանկարժեք իրերի ու ավտոմեքենաների.

մի խոսքով, առանց իշխանության կորստի պաթոլոգիկ վախի, որին,  ի դեպ, հանձնվում են աշխարհի գրեթե բոլոր մորթապաշտ կառավարիչները, երբ նրանց տնօրինմանն է հանձնվում երկրի ու երկրների ունեցվածքը այն անդավանանք գայթակղության հետ միասին, որին, ինչպես հայկական օրինակն է նաև
գուժում, քչերն են դիմանում:

Մերկելը բացառիկներից է, որի քաղաքական կերպարը պետք է պահել նաև քաղաքակր-թական ատյանում, որպես նյութապաշտական իշխանությունը մերժած եզակի օրինակ, որից հիմա ամենաշատը նեղվում են այն գործող ու էքս ղեկավարները, որոնք ազնվականության այդ բարձրագույն թեստըչեն հանձնել և ստիպված են ապրել կերակրատաշտը կորցնողի սպանիչ տեղապտույտում: Չասեմ՝ ինչ դժվար են նրանք հեռանում, ամենամեղմը ինսուլինի ահռելի չափաբաժնով, գումարած այն ճնշող ամայությունը, որ մնում է իրենց ճակատագրի պատին:

Հիմա ով է ճիշտ. Նրանք, ովքեր ապրել են երկրի գրպանում ու գողացել իրենց անհատակ կայսրությունը, թե շատերի մոտ հեգնանք առաջացնող Մերկելը, որը չվերցրեց ոչինչ Եվրոպան ու աշխարհը կերակրող երկրի դրամարկղից, դառնալով հենց իրեն ծափահարողների աչքի փուշը, որպեսզի գտնվի գոնե մեկը, որ խնամի այդ փուշը աչքի լույսի պես, որովհետև հաջորդ Մերկելը կարող է ուշանա, որ կանգնի իշխանության օպիումից չկշտացողի ու մահկանացուի գրեթե բոլոր մուտքերը հարամված այս գարշահոտ միջանցքում…

 

(Visited 55 times, 1 visits today)