Հայկական դուդուկի ու «Դլե յաման»-ի հնչյունների ներքո. Ստամբուլում վերջին հրաժեշտը տվեցին Արա Գյուլերին (տեսանյութ, լուսանկարներ)

Այսօր Ստամբուլում վերջին հրաժեշտն են տվել լեգենդար պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերին: Նա  կյանքից հեռացել է հոկտեմբերի 17-ին՝ 90 տարեկանում: «Ստամբուլի աչք» անունով հայտնի հայազգի արվեստի գործչի մահվան պատճառն էր սրտի անբավարարությունը:

 

Image may contain: 7 people, crowd and indoor

 

Ինչպես հաղորդում է Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօս»-ը, Գյուլերի դին դրվել է քաղաքի կենտրոնական Բեյօղլու թաղամասի Երեք խորան հայկական եկեղեցում, ուր նախօրեին տեղի է ունեցել նրա հոգեհանգիստը:

 

Գյուլերի մարմինը եկեղեցուց դուրս են բերել հայկական դուդուկի ու «Դլե յաման»-ի հնչյունների ներքո՝ փաթաթված թուրքական դրոշով: Պոլսահայ լուսանկարիչը հուղարկավորվել է Ստամբուլի հայաշատ Շիշլի շրջանի հայկական գերեզմանատանը:

 

Image may contain: 1 person, sitting and indoor

 

Գյուլերի հուղարկավորությանը ներկա են գտնվել հայ համայնքի հազարավոր ներկայացուցիչներ, բարձրաստիճան թուրք պաշտոնյաներ, մտավորականներ, երկրպագուներ ու լրատվամիջոցների հարյուրավոր ներկայացուցիչներ:

 

Image may contain: 2 people, crowd and indoor

 

Հիշեցնենք, որ պոլսահայ լուսանկարչի մահվան կապակցությամբ ցավակցական ուղերձ էր հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ նշելով, որ նա կշարունակի ապրել իր թողած ստեղծագործություններով և հավելել, որ Գյուլերն «իր օբյեկտիվով պատմություն է գրել»:

http://hayreniq.pro/

(Visited 144 times, 1 visits today)