Հայտնի է, որ Կոսոբոկովի թեկնածությունը Բաքվում առաջացրել էր դժգոհություն, թե այն պատճառով, որ նա առաջինը եկել էր Երևան, և թե նաև..Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը. «Տեղեկություն կա, որ Մուրադովը Բաքվում ներկայացրել է Արցախում ռուս խաղաղապահների նոր հրամանատար Կոսոբոկովին:

Փաստորեն ստացվում է, որ Կոսոբովոկը անձամբ է ներկայացել հայկական կողմին, օրեր առաջ հանդիպելով Հայաստանի պաշտպանության նախարարին, իսկ Բաքվին նրան ներկայացրել է Մուրադովը: Այն, որ հատկանշական էր առաջինը հայկական կողմին ներկայանալը, օրեր առաջ նկատել էի հոդվածի տեսքով անդրադարձիս մեջ:

Փաստորեն ստացվում է, որ ադրբեջանական կողմին Կոսոբոկովը անձամբ չի էլ ներկայանում, նրան ներկայացնում է Մուրադովը: Հայտնի է, որ Կոսոբոկովի թեկնածությունը Բաքվում առաջացրել էր դժգոհություն, թե այն պատճառով, որ նա առաջինը եկել էր Երևան, և թե նաև ընդհանրապես նրա կենսագրության մեջ նկատելով «սեպարատ» ուղերձ: Ինչպես հայտնի է, Կոսոբոկովը եղել է Աբխազիայում ռուսական ռազմակայանի հրամանատար:

Ահա այդ ֆոնին հետաքրքիր է, Բաքուն ի՞նքն է մերժել Կոսոբոկովին և դրա համար նրան ներկայացրել է Մուրադովը, այդ թվում նաև Բաքվի դժգոհությունը մեղմելու փորձով, թե՞ ռուսական կողմն է որոշել այդպես պատասխանել Բաքվից հնչող «դժգոհություններին», որոնք՝ ընդ որում, կան արդեն տևական ժամանակ և ունեն անշուշտ այլ խորքային պատճառներ»:

(Visited 62 times, 1 visits today)