Հանրությունը կհամոզվի իմ անմեղության մեջ, և ես, հավանաբար, նորից կմիանամ պայքարի այս ճամփին. Դ. Սանասարյանի ուղերձը ՊՎԾ աշխատակիցներին

Դավիթ Սանասարյանը ուղերձ է հղել Պետական վերահսկողական ծառայության աշխատակիցներին: Այն ներկայացնում ենք ստորև.

«Սիրելի թիմակիցներ, կոռուպցիայի դեմ պայքարող իմ զինակիցներ,

գիտեմ, որ դժվարին ժամանակաշրջան է, ու անհանգստացած եք կառույցի ու իմ անվան հետ կապված այս անցանկալի քրեական գործով։

Սակայն խնդրանքս է. երբեք չվարանեք, մի վայրկյան անգամ չմտածեք, որ ձեր արած գործն իզուր է. չմոռանաք, որ նաև ՊՎԾ-ի աշխատանքների արդյունավետությունից է կախված Նոր Հայաստանի հիմքերի ամրապնդումը։

Հիշեք, որ Դուք վարչապետի ներկայացուցիչներն եք պետական մարմիններում, արեք հնարավորինս, որ ձեր ներկայությամբ կանխարգելեք հնարավոր ապօրինությունները, արեք այնպես որ առաջիկայում ՊՎԾ լիազորությունների իրացման անհրաժեշտությունը նվազի։

Հարգելիներս, կարճ ժամանակ անց հանրությունը կհամոզվի իմ անմեղության մեջ, և ես, հավանաբար, նորից կմիանամ պայքարի այս ճամփին։ Սակայն իմ հետ, թե առանց ինձ՝ մնացեք ձեր գործի նվիրյալը…

Հիշեք՝ կամավորի սրտից ուժեղ ոչինչ չկա. պետությունը ձեր պես կամավորների կարիքն ունի։

Սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ ու վստահ եմ, որ նույն գնահատանքին արժանանալու եք մեր ժողովրդի կողմից»։

Հիշեցնենք, որ Դավիթ Սանասարյանին մեղադրանք էր առաջադրվել. քննիչի կողմից որոշում էր կայացվել ժամանակավորապես դադարեցնել նրա լիազորությունները: Ապա վարչապետ Նիկոլ Փաշինյանը բավարարել էր քննիչի կողմից երեկ կայացված որոշումը՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին:

https://www.tert.am/

(Visited 21 times, 1 visits today)