Մենակ մեզ մոտ ա սենց, որ երկիր ղեկավարելու դասեր է տալիս նա, ով․․․ Արթուր Միրզոյանի ջախջախիչ անդրադարձը Գագիկ Ծառուկյանին և նախկին իշխանություններին

Աշխարհ կայնի, իջնող կա… Մենակ մեզ մոտ ա սենց, որ կրթական համակարգով մտահոգված է նա, ով միլեդիին լորդուհի է ասում, ով էնքան կրթություն չունի, որ «սահմանադրական» բառը չի կարողանում արտասանի, ով այնպիսի նախադասություններ է կազմում, որ տասը լեզվաբան եւ գրականագետ չի կարող «ռասշիֆրովկա անի:

Երկիր ղեկավարելու դասեր է տալիս նա, ով ոչ մի անգամ չի ընտրվել ժողովրդի կողմից, ով ժողովրդի դեմ է հանում բանակին ,բայց լինելով երկրի գերագույն հրամանատար ասում է «ես տեղյակ չէի, ես թրաշվում էի»: Կոռուպցիայից խոսում է նա, ով ապօրինի հարստացել է հենց կոռուպցիայի միջոցով: Ժողովրդի անունից խոսում է նա, ով պատճառ

է դարձել հարյուր հազարավոր ժողովրդի աղքատացման: Բանակից խոսում է նա, ով բանակ է թալանել և վերջապես հաղթանակից խոսում է նա, ով հարյուրից ավել զո հի ու 800 հա տարածության կորստի մեղավորն է: բԱՅՑ սրան զուգահեռ կան մարդիկ ,ովքեր աշխատում են, երեսուն տարի ասֆալտի երես չտեսած ճանապարհներ են ասֆալտապատում, ծառացած խնդիրներին ենլուծում տալիս ու զինվորին կերակրում են սեփական ընտանիքի պես: Չգիտեմ ով ինչ է լսում եւ կարդում, բայց ես ավելի շատ վստահում եմ իմ հիշողությանն ու աչքերին: Կեցցե՛ Հայաստանի Հանրապետության ներկա իշխանությունը:

(Visited 83 times, 1 visits today)