Մենք այսօր պայքարում ենք երեք տիպի վիրուսի դեմ. Համոզված եմ, որ Հայաստանը պատվով դուրս կգա այս փորձությունից,մաքրություն և միայն մաքրություն՝ բոլոր առումներով…Ռուզան Ասատրյան

ՍԻՐԵԼԻ ԺՈՂՈՎՈՒՐԴ.
Այո, վտանգավոր և անկանխատեսելի է այս վիրուսը և անկեղծ ասած, միայն դա չէ, մենք այսօր պայքարում ենք երեք տիպի վիրուսի դեմ.
ա .Հայոց պետականության հիմքերը տեղաշարժող ներքին և արտաքին դավադիր վիրուսների…
բ. Թուրք-ադրբեջանական վիրուսի…
գ. կորոնավիրուսի…

Թե որն է ավելի վտանգավոր, կախված է մեր սթափությունից: Վիրուսներն ինքնիրեն չեն ծնվում, թե ինչ ծրագրեր ունեն աշխարհը կառավարող ուժերը,մեզ անհայտ է, փաստը մնում է փաստ և Հայաստանն էլ այս համբերատար մոլորակի մի մասնիկն է:
Նման իրավիճակներում միշտ կրկնապատկվում է հայերիս ինքնապաշտպանության էներգիան, ուժն ու իմաստնությունը: Եթե մեզ մի վատ բան է պատահում, Աստծո, կամ մեր մայրերի անունն ենք տալիս… դրսում ապրող հայերին թե մի բան է պատահում, նրանք էլ հայացքները հառում են Մայր Հայաստանին:. Եկեք ոչ թե ինչուի ու ինչպեսի ետևից ընկնենք, այլ օգնենք մեզ, մեր հանդեպ ունեցած ազգային ու մարդկային պատասխանատվությամբ: Ամուր կամք և հաստատակամություն եմ մաղթում բոլորիդ:

Համոզված եմ, որ Հայաստանը պատվով դուրս կգա այս փորձությունից,մաքրություն և միայն մաքրություն՝ բոլոր առումներով…
Ապահովության համար մի առաջարկ ունեմ՝ քանի դեռ համաճարակի չի վերածվել՝ կարծում
եմ, անհրաժեշտ է փակել ուսումնական բոլոր հաստատությունները՝ գոնե մինչև մարտի վերջ…

Рузан Асатрян

(Visited 203 times, 1 visits today)