Նիկոլ Փաշինյանի դիպուկ պատասխանը Մարգարիտա Սիմոնյանի հայտարարությանը

{«source_sid»:»AFABA045-304D-41B7-A9C1-B99F12A797C6_1595930300751″,»subsource»:»done_button»,»uid»:»AFABA045-304D-41B7-A9C1-B99F12A797C6_1595836472798″,»source»:»other»,»origin»:»unknown»}

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական РБК հեռուստաալիքին տված հարցազրույցի մեջ պատասխանել է «Россия сегодня»-ի ռուսաստանում բնակվող գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի

հրապարակմանը: Մարգարիտա Սիմոնյանն իր հրապարակման մեջ քննադատություններ էր հնչեցրել Հայաստանի Հանրապեության ներկայիս իշխանության հասցեին: Մարգարիտա Սիմոնյանը շեշտել էր, որ ՀՀ-ին ՌԴ-ի օգնության դիմաց, ՀՀ իշխանությունները, անգամ, չեն ճանաչել Ղրիմը: «1-ին հերթին, Հայաստանը չի ճանաչել նաև ԼՂՀ-ի

անկախությունը, դա ինչ է նշանակում, որ մենք չե՞նք պաշտպանում Լեռնային Ղարաբաղը: Ո՛չ: Մենք ասում ենք, որ ՀՀ-ն Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորն է: Դա ես ասել եմ Ստեփանակերտում իմ ելույթի ժամանակ: Ասել եմ, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստան է ու վերջ: Հայաստանը և ԼՂՀ-ն

անվտանգության մեկ միասնական միջավայր են: Կա հակամար տություն, որի լուծման ձևաչափի մեջ Հայաստանն ունի իր պատկերացումները, Ադրբեջանն ունի իր պատկերացումները»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Անդրադառնալով Մարգարիտա Սիմոնյանի այն դիտարկմանը, թե ՀՀ-ի իշխանությունները բանտարկել են ՌԴ-ի անդա վաճան դաշնակից Ռոբերտ Քոչարյանին,

Նիկոլ Փաշինյանը ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնության դաշնակիցը հայ ազգն է, ոչ թե անհատները: «Ռուսաստանում պիտի հասկանան, որ Ռուսաստանի դաշնակիցները ՀՀ-ում Փաշինյանը չէ, Պետրոսյանը չէ, Սարգսյանը չէ, Պողոսյանը չէ, Քոչարյանը չէ: Ռուսասատանի դաշնակիցը և գործընկերը հայ ժողովուրդն է:

Դա շատ էական հարց է: Շատերը բավական երկար ժամանակ իրենց ներկայացրել են, որպես Ռուսաստանի միակ դաշնակից, սակայն ՌԴ-ի դաշնակիցը Հայաստանն է ու հայ ժողովուրդը»,- շեշտել է վարչապետը: Հայաստանի Հանրապետության վարչապետը պատասխանել է այն դիտարկմանը ևս, թե ՀՀ-ում կան շատ հակառուսական հասարակական կազմակերպություններ: «Այդ բոլոր ՀԿ-ները ստեղծվել են այն ժամանակ, երբ ՀՀ-ում ոչ ոք չէր կասկածում Հայաստանի իշխանության ռուսամետության վրա: Դրանք բոլորը եղել են Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ: Եթե դրանք հակառուսական էին, ինչո՞ւ այն ժամանակ չէր դադարեցվում դրանց գործունեությունը»,- ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

(Visited 134 times, 1 visits today)