Շուտով Լեւոն Տեր–Պետրոսյանին չհասկացողների սիմպոզիում է կազմակերպվելու, որտեղ

Լրագրող Լիզա Ճաղարյանը իր ֆեյսբուքյան իր էջում գրել է․ <Հավաստի աղբյուրները հայտնում են, որ շուտով Լեւոն Տեր–Պետրոսյանին չհասկացողների սիմպոզիում է կազմակերպվելու, որտեղ բոլոր չհասկացողները հերթով բարձրանալու են ամբիոնի մոտ ու մեծ հպարտությամբ ասմունքելու են.

«Ես չե՛մ հասկանում Լեւոն Տեր–Պետրոսյանին»։ Յուրաքանչյուր ելույթից հետո հնչելու են չհասկացողների բուռն եւ երկարատեւ ծափահարությունները։
Վերջում կակաՎոյով վեչեռ են անելու ու պայմանավորվելու են հաջորդ սիմպոզիումից հետո գալիբո վեչեռ անել։

Հիշեցնենք երեկ համացանցում տարածվել էր տեսանյութ 1993 թվականին Հայաստանի ու Արցախի միջև ստորագրած գաղտնի պայմանագրի վերաբերյալ։ Տեսանյութը մեծ աղմուկ է բարձրացրել համացանցի տիրույթում, սակայն եղան օգտատերեր հայտարարեցին թե չեն հասկանում  Տեր Պետրոսյանի խոսքերի իմաստը։

https://mamul.am/

(Visited 158 times, 2 visits today)