Պայթած մեքենայում պետք է լիներ «ռուսական աշխարհի» գաղափարախոս Դուգինը

Մերձմոսկովյան մայրուղում պայթել է ռուս փիլիսոփա Ալեքսանդր Դուգինի դստեր մեքենան, ում անվանում են «ռուսական աշխարհի գաղափարախոս»։ Կինը տեղում մահացել է: Ականատեսների վկայությամբ՝ մեքենայում պետք է լիներ ինքը՝ Դուգինը, սակայն վերջին պահին տեղափոխվել է այլ մեքենա, գրում է BBC-ն։

Ողբերգությունը տեղի է ունեցել շաբաթ երեկոյան Մոժայսկ մայրուղու վրա՝ Բոլշիե Վյազեմի գյուղի մոտ՝ Մոսկվայի օղակաձև ճանապարհից մոտ 25 կիլոմետր հեռավորության վրա։

Land Cruiser Prado-ն, որը վարել է 29-ամյա Դարիա Դուգինան, պայթել է շարժման ընթացքում, մխրճվել ցանկապատի մեջ և այրվել։ Կինը տեղում մահացել է, ամենագնացի բեկորները ցրվել են ամբողջ ճանապարհով մեկ։

Տեղի ունեցածի առաջին վարկածը գազի բալոնի պայթյունն էր, սակայն այժմ ՌԴ իրավապահները հակված են կարծելու, որ ինքնաշեն պայթուցիկ սարք է պայթել մեքենայի տակ։ Եթե ​​այս վարկածը հաստատվի, ապա հնարավոր է, որ մահափորձի թիրախը եղել է ինքը Ալեքսանդր Դուգինը։

 

(Visited 34 times, 1 visits today)