Պատրաստ ենք հակահարված տալ Ադրբեջանին ու վերադարձնել Արցախից գրաված տարածքները․

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտնում է, որ երեկ եղել է Մարտունու շրջանում, որտեղ աշխատանքային հագեցած օրակարգ ուներ: «Շրջանի համայնքների ղեկավարների հանդիպմանը, բացի հիմնական հարցերից, անդրադարձել եմ նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ մեր Հանրապետության մասին երեկ հնչեցրած հայտարարությանը, որը խտացնում էր թեմայի վերաբերյալ նրա կառավարման ողջ շրջանի հռետորաբանությունը: Դրան կարելի էր և չարձագանքել, բայց մեր հայրենի հողում՝ այդ հողի մշակի ու պաշտպանի հետ զրույցում, մեկ անգամ ևս վերահաստատեցի այն, ինչ մտածում ենք, ինչի համար ապրում ենք, հանուն ինչի պատրաստ և ի վիճակի ենք մշտապես մարտնչելու», – նշել է նա:

(Visited 51 times, 1 visits today)