Պեսկովը՝ հայ-ադրբեջանական սահմանին ռուս սահմանապահների հենակետեր տեղակայելու մասին

Կրեմլը չի մեկնաբանում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ռուս սահմանապահների հենակետեր տեղակայելու գաղափարը։ Այս մասին հինգշաբթի լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Երևանի հետ շփումները շարունակվում են, ավելացնելու ոչինչ չունեմ»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս են Կրեմլում վերաբերվում Փաշինյանի նախաձեռնությանը:

«Երեկ հայ-ադրբեջանական սահմանին լարվածություն է եղել, գիտեք, որ Ռուսաստանի ներկայացուցիչները շատ ջանքեր են գործադրել, որպեսզի հրադադարի ռեժիմը վերականգնվի։ Աշխատանքը շարունակվում է. Ռուսաստանը շարունակում է իր շփումները Երևանի և Բաքվի հետ, որպեսզի ապահովի պայմանավորվածությունների լիարժեք իրականացումը»,- ասել է Պեսկովը։

(Visited 98 times, 1 visits today)