Փրկարարները փլատակների տակից ձայն են լսել, քաղաքացու ողջ լինելու հավանականությունը մեծ է

Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում աշխատող փրկարարաները փլատակների տակից ձայն են լսել, քաղաքացու ողջ լինելու հավանականությունը մեծ է: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը:

«Փրկարարները տեղում քաղաքացու ձայն են լսել, հավանականություն կա, որ քաղաքացին ողջ է: Հիմա տեղում մասնագետները համապատասխան աշխատանքներ են իրականացնում»,-ասաց Հայկ Կոստանյանը:

Սուրմալուի տարածքում րոպեներ առաջ բավականին լարված իրավիճակ էր, տեղեկություններ էին շրջանառվում, որ անձ է հայտնաբերվել ողջ վիճակում, սակայն պաշտոնապես սա դեռ չի հաստատվել։

(Visited 27 times, 1 visits today)