«Մենք սրա մեջ թաթախվում ենք, որ ի՞նչ անենք». Ռուբեն Մեհրաբյան

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը ֆեսբուքյան իր էջում գրել է․«Մենք սրա մեջ թաթախվում ենք, որ ի՞նչ անենք». Ղազա-խստանում սկսել են կրակել մարդկանց վրա, ըստ որոշ հաղորդագրությունների՝ անցել են կոշտ բռնաճնշումների։

Ոչ միայն չի բացառվում, այլեւ խիստ հավանական է, որ դրան հետեւեն ԵՄ եւ ԱՄՆ կողմից ծանր պատժամիջոցները, ինչպես Բելառուսի դեպքում։ Լավ, մենք սրա մեջ հիմա թաթախվում ենք, որ ի՞նչ անենք։

Հ․Գ․ «Դաշնակցային պարտավորությունների» թեմաներով խնդրում եմ գլուխս չտանել։ 1968-ին, երբ ամեն ինչ «չորով» էր, չէին էլ հարցնում, Չաուշեսկուն Ռումինիայի անունից հրաժարվեց զորք ուղարկել Չեխոսլովակիա եւ բաց տեքստով դեմ խոսեց։

(Visited 38 times, 1 visits today)