Սմոլենսկը Լիտվա է․ Լիտվացի պատգամավորը ՌԴ-ին սպառնում է 1634 թ․ պայմանագրի չեղարկմամբ

Լիտվացի պատգամավոր Մատաս Մալդեյկիսը սպառնացել է Ռուսաստանին Պոլյանովսկու պայմանագրի չեղարկումով և Սմոլենսկի վերադարձի պահանջով։ Սա պատասխան է վերջերս Պետդումա ներկայացված օրինագծին, որով նախատեսվում է չեղարկել «Լիտվայի Հանրապետության անկախության ճանաչման մասին» ԽՍՀՄ Պետխորհրդի բանաձեւը։

Մատաս Մալդեյկիսը Twitter-ի իր անձնական միկրոբլոգում գրել է․ «Եթե Ռուսաստանը չեղարկի Լիտվայի անկախության ճանաչումը 1991 թվականին, Լիտվան կչեղարկի 1634 թվականի Պոլյանովսկու պայմանագիրը և Պուտինից կպահանջի ենթարկվել Վլադիսլավ IV-ի իշխանությանը և վերադարձնել բոլոր օկուպացված տարածքները Մեծ Դքսությանը: Սմոլենսկը Լիտվա է», գրել է Մալդեյկիսը։

Խոսքը Ռեչ Պոսպոլիտայի եւ Մոսկվայի իշխանության միջեւ 1634 թ․ պայմանագրի մասին է։

https://www.lragir.am/

(Visited 22 times, 1 visits today)